Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանսիան մտնում է սիրիական խաղի մեջ

Ֆրանսիան մտնում է սիրիական խաղի մեջ
17.04.2018 | 10:12

Ֆրանսիայի նախագահը ուզում է նպաստել Սիրիայի փակ շրջանակից դուրս գալուն` գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում: 2017-ի մայիսին ընտրությունից անմիջապես հետո Մակրոնը ստանձնեց քիմիական զենքի Բարաք Օբամայի նշած «կարմիր գծերի» պահպանումը: Ոմանց այդ խոստումը այն ժամանակ թվաց սխալ` հաշվի առնելով հիասթափությունը 2013-ին հարվածը բեկանելու հետ, երբ ԱՄՆ նախագահը վերջին պահին տեսակետը փոխեց: Սիրիական թիրախներին ամերիկացի ու բրիտանացի դաշնակիցների հետ ռազմական հարվածներ հասցնելով` Ֆրանսիայի նախագահը առաջին անգամ ռազմական հրամանատարի համազգեստ հագավ:

Այսօր Ֆրանսիան, որ երկրորդ պլան է մղվել Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջամտությամբ, ցանկանում է սիրիական դոսիեի նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել: Փարիզը հույս ունի կապիտալացնել ճեղքումը, որ ծագել է ռազմական հարվածներից հետո, որ ապահովի քիմիական պաշարների «լիակատար լիկվիդացիա», դինամիկա հաղորդի Սիրիայի քաղաքական լուծման որոնումներին: Ելիսեյան պալատը հույս ունի, որ ցուցադրելով Արևմուտքի վճռականությունը` ավիահարվածները կարող են նպաստել խաղաղության գործընթացի ակտիվացմանը, որ արդեն մի քանի ամիս տեղապտույտի մեջ է: «Ուրիշ երկրներ չունեն կախարդական լուծումներ, իսկ Ֆրանսիան առաջարկներ է անում: Ավիահարվածներին մասնակցությունը ուժեղացնում է Ֆրանսիայի դիրքերը»` գրում է ԱԳՆ նախկին նախարար Յուբեր Վեդրինը Le Parisien-ում: «Ֆրանսիան և նրա դաշնակիցները պատերազմ չեն հայտարարել Բաշար Ասադին»` ասաց Մակրոնը հեռուստաելույթում` ավիահարվածների նպատակը «միջազգային իրավունքը պահպանել ստիպելու մեր ունակությունը ցույց տալն էր: Ֆրանսիայի պատերազմը Սիրիայում սահմանափակվում է ԻՊ-ով, որ գրոհել է մեր երկրի վրա»: Բացառելով հարվածը սիրիական վարչակարգին «ոչնչացնելու» նպատակով, խնայելով ռուսական դիրքերը և հրաժարվելով Ասադի հեռանալը նախապայման դարձնել բանակցությունները վերսկսելու համար` Ֆրանսիայի նախագահը հույս ունի Սիրիան դուրս բերել փակ շրջանակից:

Ելիսեյան պալատը հաստատում է, որ մտադիր է համագործակցել Մոսկվայի հետ: «Մենք կարողացել ենք նորից ստանալ Ռուսաստանի վստահությունը»` հաստատում է նախագահը: Փարիզը ցանկանում է, որ Մոսկվան ճնշում գործադրի Ասադի վրա: Նախագահի այցը Սանկտ Պետերբուրգ ու Մոսկվա մայիսի վերջին կասկածի տակ չէ: Վերացնել քիմիական զենքը, հաստատել մարդասիրական հաշտություն, վերսկսել քաղաքական գործընթացը, Ռուսաստանին ու Թուրքիային բանակցությունների սեղան բերելով` հավակնոտ ծրագիր է, որի կատարումը կախված է Ռուսաստանի բարիկամեցողությունից, որ դեռ որևէ ազդանշան չի տվել, որ պատրաստվում է զսպել իր սիրացի դաշնակցին:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Իսկ ի՞նչ է անելու Մակրոնը Իրանի հետ: Կամ` Իսրայելի: Պարսից ծոցի արաբական միապետությունների: Քրդերի հարցով ու՞մ է դիմելու: Թե՞ Թրամփի հետ աշխատանքի բաժանում են արել` Թուրքիայի ու Ռուսաստանի հետ հարցերը լուծում է Մակրոնը, մյուսների` Թրամփը: Կկարողանա՞ Մակրոնը խուսափել Էրդողանի ծուղակներից, որ բոլորին ասում է` դու ճիշտ ես, իսկ անում է ինչ ինքն է համարում ճիշտ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ